Կարմոդ ընկերությունը իրականացրել է բազմաթիվ շինարարական նախագծեր ամբողջ աշխարհում, այդ թվում Իրաքում կառուցված 1,884 բնակարանային ծրագիրը։ Բացի դա ավարտին է մոտենում Լիբիայում բնակարանային մեծ շինարարության նախագծի պայմանագիրը, որի առաջին փուլում նախատեսվում է 500 տների կառուցում, իսկ տիպային տները արդեն ավարտվել և տեղակայվել են Կարմոդ ընկերության կողմից։
Լիբիայի Բնակարանաշինության և Ենթակառուցվածքների Նախարար պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը այցելել էր Լիբիայում գտնվող մեր մոդելային տներից մեկը և ստացել բոլոր տեղեկությունները դրա մասին։ Դրա հիման վրա պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը որոշեց այցելել Ստամբուլում գտնվող Կարմոդի ժամանակակից գործարան, մանրամասն ծանոթանալու և ուսումնասիրելու Կարմոդ ընկերության հավաքովի/ դյուրակիր տների արտադրության ընթացիկ փուլերը։ Այնուհետև Կարմոդի հետ համագործակցության առաջին փուլում 500 տուն ձեռք բերելու մասին իր մտադրությունը հայտնեց։ Լիբիայի Բնակարանաշինության և Ենթակառուցվածքների Նախարար պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը նախընտրեց Կարմոդ ընկերությունը՝ որպես հավաքովի / դյուրակիր արտադրանքի ոլորտի որակյալ արտադրող, Լիբիայի բնակարանային շուկայում վերջիններիս պակասը ծածկելու համար։ Նա նաև խոսեց Լիբիայի և Թուրքիայի միջև եղող մշակութային կապերի մասին։