Մոդուլային Շինհրապարակային Կառույցներ

Գերազանց առանձնահատկություններ հավաքովի շինհրապարակային կառույցներում Տեխնոլոգիական արագ արտադրությամբ, կարճ ժամկետներում ավարտվող մոնտաժման աշխատանքներով և հետվաճառքային սպասարկման առավելություններով Կարմոդն աշխարհում գերադասվում է խոշոր նախագծերի շինհրապարակային կառույցների ոլորտում։ Երկարակյաց շինությունների շարքին դասվող մեր շինհրապարակային կառույցները, շնորհիվ ապամոնտաժման հնարավորության, նախագծի ավարտից հետո կարող են հեշտությամբ տեղափոխվել այլ տարածքներ՝ սպասարկելով նոր նախագծերի։ Մեր շինհրապարակային կառույցների արտադրությունն իրականացվում է ըստ գործածության վայրի առանձնահատկությունների և հաճախորդի նախընտրության՝ սենդվիչ-պանելային (թիթեղ – պենոպլաստ - թիթեղ) կամ ֆիբրացեմենտային պանելների համակարգերով։ Բնակտարածությունների միջազգային ստանդարտներին համապատասխան, վստահելի և արագ աշխատանքով Կարմոդն աշխարհի ընտրությունն է հատկապես միահարկ և երկհարկանի նախագծերում։ Աշխարհի ցանկացած կետում և կլիմայական ցանկացած պայմաններում արտադրության և մոնտաժման սեղմ ժամկետներով Կարմոդն ապահովում է նախագծի սկզբնական փուլում անհրաժեշտ ժամանակավոր և մշտական օգտագործման ամենատարբեր հավաքովի շինություններ՝ համապատասխան ինժեներական ծառայություններով։ Սենդվիչ-պանելային համակարգի հավաքովի կամ ֆիբրացեմենտ-պրես-պանելային շենքերի տեսքով մեկ կամ երկհարկանի շինհրապարակային կառույցները նախագծվում են կլիմայական պայմաններին համապատասխան, իսկ հեշտությամբ ապամոնտաժվող, տեղափոխվող և վերամոնտաժվող գերմեկուսիչ պանելները, ճկուն դիզայնը, արտադրության և մոնտաժման արագությունը ապահովում են կառույցի խնայողականությունն ու հուսալիությունը։

WhatsApp

զանգել

E-mail