Որքա՞ն է հավաքովի շինությունների երկարակեցությունը։
Հավաքովի շինությունները դասվում են երկարակյաց շինությունների շարքին։ Նրանք հուսալիորեն օգտագործվում են միջինը 50 տարի։ Երկարակեցության վրա ազդող գործոններից են սաստիկ քամիները, ձյունը, անձրևը, խոնավությունն ու օգտագործման ձևը։ Ինչպես այլ շինությունների, այնպես էլ հավաքովի շենքերի դեպքում կարելի է երկարացնել շինության կյանքը՝ հետևելով նրա խնամքին։
Ի՞նչ նյութեր են օգտագործվում հավաքովի շինությունների արտադրության մեջ։ Ո՞րն է դրանց առանձնահատկությունը։
Կարմոդ հավաքովի շինությունների արտադրությունն իրականացվում է առանց զոդման, պտուտակային համակարգով՝ ժամանակակից հաստատություններում։ Հեղուսային համակարգի դիմացկունությունը զոդման համեմատ ավելի ամուր է և անվտանգ, ինչի շնորհիվ արտադրական թերությունների հավանականությունը գրեթե հավասարվում է զրոյի։ Մեր շինություններում օգտագործվող հիմնական նյութերն են թիթեղ, EPS (պոլիստրոլ) և բետոպան (ցեմենտատաշեղային տախտակ)։ Ողջ արտադրանքը պատրաստված է 100 տոկոսանոց չժանգոտվող նյութերից։ Շինության պատերի համար օգտագործվում են բետոպան-պենոպլաստ-բետոպան կամ թիթեղ-պենոպլաստ-թիթեղ բարձր մեկուսիչ երկու տարբեր պանելներ։ Տանիքներն արտադրվում են պտուտակային համակարգով, նախագծի դետալներին կատարելապես համապատասխանող, տեխնոլոգիական, ավտոմատ պրոֆիլավորման սարքավորումներով։ Տանիքի ծպեղների հիմնասյուներն ու խաչերը պատրաստվում են ստատիկ հաշվարկի համաձայն մեր ինժեներների նախանշած վայրում՝ հաշվի առնելով կառուցվելիք շենքի աշխարհագրական դիրքն ու տարածքի կլիմայական պայմանները։ Տանիքի երեսպատման համար հիմնականում օգտագործվում է գալվանացված թիթեղը։ Հաճախորդի նախընտրություններին հապատասխան՝ տանիքի երեսպատման մեջ գործածվում են, մեմբրան, սալաքար։ Պատուհաններն ու պատշգամբի դռները PVC (պոլիվինիլքլորիդ) կրկնապակյա են։ Ներսի դռների համար օգտագործվում են ամերիկյան պանելային դռներ։ Էլեկտրաէներգիայի և սանիտարական նյութերի հետ միասին՝ օգտագործվող բոլոր նյութերը համապատասխանում են թուրքական ստանդարտների ինստիտուտի չափանիշներին, ունեն որակի և երաշխիքի հավաստագրեր։
Կարո՞ղ են հավաքովի շինություններն ապամոնտաժվել և տեղափոխվել մեկ այլ վայր։
Հավաքովի շինությունները պտուտակային միացման մոդուլային համակարգի շնորհիվ կարող են տեղափոխվել այլ վայր։ Սակայն ապամոնտաժման ընթացքում դուրս բերված որոշ ատրիբուտներ չեն կարող օգտագործվել կրկին։ Հավանական է, որ առաջանա շինանյութի առավելագույնը 10 տոկոսի թարմացման անհրաժեշտություն։
Հավաքովի շինությունները դիմացկո՞ւն են արդյոք երկրաշարժի և քամիների նկատմամբ։
Հավաքովի շինությունները սեյսմակայուն են և դիմանում են մինչև 7.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժերի և 80կմ/ժ սաստկության քամիների։ Հավաքովի շինություններն արտադրվում են շահագործվելիք տարածքի կլիմայական պայմաններին համապատասխան, ուստի կարող են օգտագործվել աշխարհի բոլոր ծայրերում։
Հավաքովի շինությունները պահանջու՞մ են արդյոք հատուկ խնամք։
Ինչպես շինարարական յուրաքանչյուր համակարգի, այնպես էլ հավաքովի շինությունների դեպքում անհրաժեշտ է կատարել ստանդարտ խնամքի աշխատանքներ։ Հավաքովի շինությունները պատրաստվում են տարբեր բնույթի մեկից ավելի նյութերի միավորմամբ։ Այս բոլոր նյութերն ունեն միմյանցից տարբեր գործակիցներ, օրինակ, ջերմությունից ընդլայնվելու տեսակետից։ Այս և նման այլ պատճառներով չի բացառվում ժամանակի ընթացքում միջպանելային ճաքերի առաջացում, որոնք կարելի է նորոգել մածիկով և մասամբ ներկումով։
Ինչպիսի՞ն է հավաքովի շինությունների ջերմա և ձայնամեկուսացումը։
Կարմոդ հավաքովի շինությունների արտաքին պատերի 10 սմ հաստությամբ պենոպլաստե պանելային համակարգը, ի տարբերություն դասական երկաթբետոնե շենքի, շատ ավելի ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ է՝ շնորհիվ պատի պանելների միջև բարձր խտությամբ պենոպլաստի և տանիքի մեկուսացման համար օգտագործվող ապակյաբամբակի ու ջերմամեկուսիչ վատայի՝ քարեբամբակի։
Հավաքովի շենքերն արդյո՞ք միայն ստանդարտ չափերով են կառուցվում։
Մեր հավաքովի շինությունները պատրաստվում են ցանկացած չափերով և մեծությամբ։ Մեր հաճախորդների կողմից մեծ պահանջարկ ունեն գլխավորապես բարձր հարմարավետություն և էրգոնոմիականություն ունեցող պատրաստի բնակելի մոդելները, որոնք պատրաստվում են մեր ճարտարապետների և ինժեներների կողմից։ Իրականացվում է արտադրություն ըստ մակերեսի՝ սկսած 1+1-ից, մինչև 3+1, գործածության ամենատարբեր նպատակներով և բազմաթիվ ծրագրերով։ Կարմոդը արտադրական օժանդակություն է ցուցաբերում նաև պատրաստի հավաքովի շինարարական այլ նախագծերի։
Որքա՞ն է տևում հավաքովի շինությունների արտադրությունն ու մոնտաժումը։
Ստանդարտ շենքի արտադրությունը նորմալ պայմաններում տևում է մեկ շաբաթ։ Կախված եղանակային պայմաններից՝ մեր մոնտաժող անձնակազմը մեկհարկանի շինությունների պարագայում մոնտաժում է օրական 20-25 քառ. մ, երկհարկանի շինությունների պարագայում՝ օրական 15-20 քառ. մ։ Մոնտաժումից հետո ներկարարը 1-3 օրվա ընթացքում՝ ըստ շենքի մակերեսի, ավարտում է ներկման աշխատանքները։ Լավ պլանավորման դեպքում ընդամենը 1 ամսվա ընթացքում կարող եք տեղավորվել նորակառույց շենքում։
Հնարավո՞ր է արդյոք հավաքովի շենքերի ներսում իրականացնել նորոգման աշխատանքներ։
Հավաքովի շինությունները արտադրվում են ըստ շահագործվելու վայրի բնական և կլիմայական պայմանների շինարարական նորմերի։ Հնարավոր է իրականացնել նորոգման այնպիսի աշխատանքներ, որ չեն վնասի շինարարական նորմերին։ Հավանական նորոգման համար անհրաժեշտ է խորհրդակցել Կարմոդի հետվաճառքային սպասարկման ծառայության հետ։
Ինչպիսի՞ հիմք է հարկավոր հավաքովի շենքերի համար։
Անհրաժեշտ է շենքի ճակատային մասերից նվազագույնը 30-ական սմ ավելի լայնություն և 25-30 սմ բարձրություն ունեցող համահարթեցված բետոն։ Այստեղ չկա ծանր բետոնային հիմքի անհրաժեշտությունը, որը պահանջվում է երկաթբետոնե շենքերի դեպքում։ Պայմանագրի կնքման պահին հաճախորդին տրվում է հավաքվելիք շինության բետոնային հիմքի պլանը, ըստ որի՝ հաճախորդը, մինչև մոնտաժման աշխատանքների սկիզբը, պատրաստի վիճակի է բերում հիմքը։
Որո՞նք են հավաքովի շինությունների երաշխիքի պայմաններն ու որքա՞ն է երաշխիքի ժամկետը։
Պայմանագրում նշված հիմնական օգտագործման կանոններին համապատասխան օգտագործելու դեպքում արտադրական և մոնտաժման թերությունների համար տրվող երաշխիքը 1 տարի է։ Կարմոդը ինչպես ամեն հարցում, հետվաճառքային սպասարկման ծառայության հարցում ևս ոլորտում առաջատար դիրքերում է։ Մեր հետվաճառքային սպասարկման ծառայությունը մշտապես Ձեր կողքին է։
Ի՞նչ նյութեր են օգտագործվում հավաքովի շինությունների տանիքի շինարարության մեջ։
Տանիքի երեսպատումը կատարվում է ծալքաթիթեղ, ներկված ծալքաթիթեղ, մետաղական սալիկանախշ թիթեղներով, որոնք կիրառվում են ինչպես մետաղական հենագերանների, այնպես էլ ուղղորդված տաշեղային սալերի (OSB) վրա։ Բացի այդ, կիրառելի են նաև տանիքի ճկուն ծածկով և սենդվիչ-պանելով կառուցապատումներ։
Հավաքովի շինությունների խոնավ տարածքներում օգտագործվու՞մ է արդյոք կերամիկա և հախճասալիկ։
Խոնավ տարածքների պատերի հախճասալիկապատումից առաջ պատերի մակերեսին փակցվում է խոնավադիմացկուն կանաչ գիպսակարտոն։ Կատարվում է գիպսի վրա ցանցի ամրացմամբ սալիկապատում։ Հատակի կերամիկապատումից առաջ անջրանցիկությունն ապահովվում է բարակ շերտով ցեմենտապատմամբ։
Թուրքիայի ցանկացած վայրում հնարավո՞ր է պատրաստել հավաքովի շինություններ։
Հավաքովի շինարարություն իրականացնում ենք Թուրքիայի բոլոր 7 աշխարհագրական շրջաններում։ Կարմոդը ներկայումս իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 90 երկրներ։ Շահագործման վայրի կլիմայական պայմանները, քամու սաստկությունն ու ձյան առատությունը, ինչպես նաև այլ բնական պայմաններ հաշվի առնելով՝ շենքերը նախագծվում են մեր ինժեներների կողմից, արտադրվում և մոնտաժվում տարածքի պայմաններին համապատասխան անվտանգությամբ։
Հավաքովի շենքերի համար անհրաժե՞շտ է կառուցապատման թույլտվություն։
Թույլտվության տեսակետից հավաքովի շինությունները, ինչպես երկաթբետոնե շենքերը, ենթակա են լիցենզավորման։ Թույլտվությունը կարող եք ստանալ ՝ դիմելով ձեր համայնքապետարան կամ քաղաքաշինության նախարարություն։
Առավելագույնը քանի՞ հարկանի կարող են լինել հավաքովի շինությունները։
Հավաքովի շենքերը կարող են լինել երկհարկանի։ Թեթևպողպատյա շինությունների դեպքում հարկերի քանակը կարող է հասնել երեքի։
Հավաքովի շինությունների հարցում ի՞նչ պատասխանատվություն է կրում հաճախորդը։
Երկաթե ձողերով մետաղալարային ցանցով 30 սմ-անոց բետոնե հիմքի նախապատրաստումը, փորման և կանաչապատման աշխատանքները, հատակի և պատերի երեսպատումը (երեսասվաղ, կերամիկա, հախճասալիկ, լամինատ, պարկետ և այլն), շենքից դուրս արտաքին հաղորդակցման-միացման գծերը (էլեկտրականություն, կոյուղի, խմելու ջուր և այլն), համայնքապետարանից կամ քաղաքաշինության նախարարությունից շինարարության թույլտվություն ստանալը, ջեռուցման և հովացման համակարգերը (ջեռուցման կաթսա, օդորակիչ և այլն), Ստամբուլից դուրս տեղի ունեցող մոնտաժման աշխատանքների դեպքում մոնտաժող և ներկող անձնակազմի գիշերակացի և սնունդի ինչպես նաև շինանյութի փոխադրման ծախսերը հոգում է հաճախորդը։
Հնարավո՞ր է հավաքովի շինությունը կառուցել որպես երկաթբետոնե շենքի երկրորդ հարկ։
Հնարավոր է հավաքովի շինությունը կառուցել մեկհարկանի երկաթբետոնե շենքի վրա՝ որպես երկրորդ հարկ։ Այդ դեպքում անհրաժեշտ է, որ շենքի առաջին հարկն ունենա ամուր և հարթ առաստաղ։ Բացի այդ, ստորին շինությունը չպետք է ունենա ծխնելույզ, որովհետև հավաքովի շինություններում ծխնելույզի առկայությունը նպատակահարմար չէ ջրամեկուսացման և հրեհանվտանգության տեսանկյունից։
Ինչպե՞ս է տեղի ունենում ջեռուցումն ու հովացումը հավաքովի շենքերում։
Ձմռանը տան ջեռուցման համար կարող եք օգտագործել վառարան, օդորակիչ, բնական գազով և էլեկտրականությամբ աշխատող ջեռուցիչներ ։ Ամռանը զովությունը կարող եք ապահովել օդորակչով։
Ի՞նչ տրանսպորտային միջոցներով է կատարվում հավաքովի շինությունների տեղափոխումը։
Հավաքովի շինությունների տեղափոխումը կատարվում է բեռնատարների, կցասայլերի, նավերի, գնացքի և բեռնափոխադրող ինքնաթիռների միջոցով։
Որո՞նք են հավաքովի շինությունների առավելությունները։
Հավաքովի շինությունները կարող են արտադրվել բոլոր տեսակի կիրառությունների և նպատակների համար։ Կազմված լինելով ստանդարտ մոդուլներից՝ հավաքովի շինությունները մոնտաժվում են պրակտիկ և արագ կերպով։ Ճկուն կառուցվածքի շնորհիվ դիմացկուն են երկրաշարժերի և սողանքների նկատմամբ։ Կարող են արտադրվել բոլոր կլիմայական պայմաններին համապատասխան։ Ձայնա և ջերմամեկուսացման տեսանկյունից այլ շինությունների համեմատությամբ ունեն գերազանց առավելություններ։ Մոնտաժվում են կարճ ժամկետներում՝ առանց աղտոտման և շրջակա միջավայրին վնաս հասցնելու։ Նախագծվում և արտադրվում են ժամանակակից և պատմական կառուցվածքին համապատասխան։ Հրդեհաանվտանգ են։ Հավաքովի շինությունները կարող են ապամոնտաժվել և վերամոնտաժվել մեկ այլ վայրում՝ ըստ անհրաժեշտության։
Ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում հավաքովի շինությունների սառը տարածքների համար։
Արտաքին պատի պանելները և տանիքը պատրաստվում են ըստ շենքի շահագործման վայրի կլիմայական պայմանների՝ ապահովելով TS 825 մեկուսացման նորմերը։
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել հավաքովի շինություն գնելիս։
• Առաջնային է կազմակերպության հուսալիությունը։ • Կազմակերպության վարպետությունը, արտադրանքի համար կրած պատասխանատվությունը, կազմակերպվածությունը և աշխատակիցների որակը։ • Կազմակերպությունը պետք է մշտապես կարողանա իրականացնել հաճախորդի սպասարկումը։ • Շատ կարևոր է շինանյութի որակը և այս առումով՝ որակի հասվաստագիր ունեցող ապրանքների օգտագործումը։ • Այցելե՛ք կազմակերպություն և հանդիպե՛ք աշխատակիցների և պատասխանատուների հետ։ Համոզվե՛ք, որ նրանք իրենց գործի գիտակն են։ • Մանրամասն ուսումնասիրե՛ք պայմանագիրը։ • Ուշադրություն դարձրե՛ք, որ կազմակերպությունն ունենա վաճառքից հետո արտադրության և մոնտաժման փուլում աշխատող պրոֆեսիոնալ անձնակազմ։ • Ուշադրություն դարձրե՛ք, որ Ձեզ մատուցած ծառայություններից դուրս՝ շինարարության ավարտից հետո, որևէ խնդրի դեպքում կարողանաք կապ հաստատել ընկերության հետ և արագորեն լուծել առաջացած խնդիրները։
Ինչպե՞ս է որոշվում հավաքովի շինության գինը։
Շինության մեջ օգտագործվող պողպատի որակն ու հաստությունը, պատի հաստությունը, պանելներում օգտագործվող նյութերի որակը, տանիքի մեկուսացումը, տեղադրվող պատուհանների որակն ու այլ գործոններ ազդում են հավաքովի շինության արժեքի վրա։ Բացի դրանից, գնի վրա ազդում են պատերի և տանիքի ջերմամեկուսացման համար օգտագործվող հավելյալ այլընտրանքային նյութերը։
Ի՞նչ նպատակով են կառուցվում հավաքովի շենքերը։
Հավաքովի շինություններն օգտագործվում են տների, վիլլաների, գրասենյակների, զանգվածային բնակելի շենքերի, հանրային հաստատությունների, շինհրապարակների, ճաշարանների և ննջարանների, հավաքովի գործարանների, հանգարների կառուցման և այլ ոլորտներում։
Ի՞նչ նյութերից են պատրաստվում բնակելի խցիկները։ Որո՞նք են առանձնահատկությունները։
Կարմոդն իրականացնում է 4 տարբեր տեսակի բնակելի խցիկների արտադրություն։ Ապակեպլաստե խցիկ. արտադրվում է պոլիէսթեր և պոլիուրեթանային պանելների միացությունից, որոնց միջև առկա է ապակեբամբակ, իսկ արտաքին մակերեսը պատված է գելային ծածկույթով։ Արտադրության մեջ օգտագործվող հումքի խտությունն ապահովում է առավելագույն ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում։ ABS խցիկ. Թուրքիայում առաջին անգամ Կարմոդն արտադրում է ABS խցիկներ՝ կրկնակի պոլիուրեթանային պանելների միացումով։ Պանելային խցիկ. պատրաստվում է դրսից դեպի ներս՝ պողպատե թիթեղ – EPS (պոլիստիրոլ) – պոլիվինիլքլորիդ շերտավոր պանելների միացումով։ Քաղաքային խցիկ. արտադրվում է տարբեր չափսերի կարկասներից՝ ներքին ձայնա և ջերմամեկուսացման համար օգտագործելով՝ EPS, արտաքին մեկուսացման համար՝ դեկորատիվ բետոպան (ցեմենտատաշեղային տախտակ) ։
Խցիկները դիմացկու՞ն են քամիների նկատմամբ։
Գետնին ամրացվածության պարագայում դիմացկուն են մինչև 80կմ/ժ ուժգնությամբ քամիների նկատմամբ։
Խցիկները պահանջու՞մ են խնամք։
Կարմոդ խցիկների արտաքին և ներքին մաքրությունն իրականացնելը շատ հեշտ է։ Խցիկների ներսը կարելի է առանց դեֆորմացնելու մաքրել անգամ խոնավ կտորով։ Խցիկի արտաքին հատվածը պետք է լվանալ խոզանակով։ Խցիկի սիլիկոնապատ հատվածները արտաքին գործոնների ազդեցություններից սիլիկոնի մաշվածության դեպքում պետք է թարմացնել։ Ներքին և արտաքին հատվածներում առաջացած բծերը մաքրվում են ավանդական մաքրող միջոցներով։
Ինչպիսի՞ն է ձայնամեկուսացումն ու ջերմամեկուսացումը խցիկներում։
Կարմոդ խցիկներն առանց դեֆորմացման դիմանում են -30-ից մինչև +60 աստիճան ջերմության։ Ներսում ջերմաստիճանը կարող է կարգավորվել ջեռուցման և հովացման համակարգերի միջոցով։ Պանելների մեջ լցվող 35 մմ հաստությամբ և 40 կգ/մ³ խտությամբ պոլիուրեթանային փրփուրը ապահովում է բարձր ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում։
Կարո՞ղ են խցիկներն արտադրվել տարբեր չափսերով։
Խցիկներն արտադրվում են կաղապարային համակարգով ֆիքսված չափսերով։ Նրանց չափը որոշվում է հաճախորդի ցանկությամբ։ Ըստ Ձեր պահանջների որոշված չափերով խցիկները կբավարարեն բոլոր կարիքները։ Ապակեպլաստե և Քաղաքային խցիկներն արտադրվում են մինչև 50 քառ. մետրի հասնող չափերով։
Քանի՞ հոգի է տեղավորվում ստանդարտ խցիկում։
Ստանդարտ խցիկներում մոտավորապես 2 քառ. մ տարածքում կարող է մնալ 1 հոգի։ Մինչև խցիկի վաճառքը մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել ամենաիդեալական տարբերակը՝ հաշվի առնելով ձեր կարիքները, նպատակները և օգտագործողների քանակը։
Խցիկների համար ինչպիսի՞ հիմք է հարկավոր։
Խցիկի տեղակայման վայրը պետք է լինի հարթ և խցիկի չափսերին համպատասխան 10 սմ հաստությամբ բետոնային հիմք։ Խցիկի՝ եզրերից գետնին ամրացման համար պետք է թողնել բավարար ազատ տարածություն։
Որո՞նք են խցիկների երաշխիքային պայմանները և ժամկետները։
Պահանջվում է արտադրանքն օգտագործել օգտագործման ուղեցույցում և պայմանագրում նշված օգտագործման կանոններին համապատասխան։ Այս պայմաններում վերանորոգման և մոնտաժման թերությունների համար տրվող երաշխիքը 1 տարի է։
Ինչպե՞ս են ջեռուցվում և հովացվում խցիկները։
Մեր խցիկներն ունեն բարձր ջերմամեկուսացում, ուստի օդորակիչներով և էլեկտրական ջեռուցիչներով կարելի է հեշտությամբ ջեռուցել և հովացնել խցիկների ներսը։
Ի՞նչ տրանսպորտային միջոցներով է տեղի ունենում խցիկների տեղափոխումը։
Տեղափոխումը տեղի է ունենում խցիկի չափերին համապատասխան բեռնատարների և կցասայլերի միջոցով։ Պատրաստի վիճակում տեղափոխելի ամենամեծ խցիկի չափերն են 270x750 սմ։ Դրանից ավելի մեծ խցիկներն ապամոնտաժված վիճակում ուղարկվում են շահագործման վայր և տեղում մոնտաժվում Կարմոդի մասնագետների կողմից։
Ի՞նչ նյութեր են օգտագործվում կոնտեյներների արտադրության մեջ։ Որո՞նք են առանձնահատկությունները։
Կոնտեյներների հիմնական կարկասը պատրաստվում է ամբողջությամբ պտուտակային համակարգով համակցված չժանգոտվող գալվանացված պողպատե պրոֆիլներից և ողջ հիմնամասը ծածկող EPS սենդվիչ-պանելներից։ Մեր կոնտեյների ողջ մետաղական մասի ներկման աշխատանքը կատարվում է էմալային ներկերով և մեքենայացված տեխնոլոգիայով։ Կարմոդը միակ ընկերությունն է Թուրքիայում, որ օգտագործում է 125 մմ սենդվիչ-պանելային համակարգ կոնտեյների տանիքում։ Պատի 50 մմ հաստությամբ և PVC դուռ-պատուհաններով Կարմոդի արտադրանքն այլ առաջարկներից տարբերվում է մինչև 60%-ի հասնող էներգախնայողությամբ։ Հատակը ծածկվում է ցեմենտատաշեղային տախտակով և PVC-ով (պոլիվինիլքլորիդ)։ Ներսի դռները արտադրվում են MDF (միջին խտության ֆիբրատախտակ) նյութով։ Շնորհիվ օգտագործվող նյութերի և արտադրության մեջ 35%-ով նվազեցված ածխածնային էմուլսիայի՝ Կարմոդը շրջակա միջավայրի իսկական բարեկամն է։
Դիմացկու՞ն են արդյոք կոնտեյներները քամիների նկատմամբ։
Գետնին ամրացվածության պարագայում կենտեյներները դիմացկուն են մինչև 80կմ/ժ ուժգնությամբ քամիների նկատմամբ։ Կոնտեյներների արտադրությունից առաջ մեր ինժեներների կողմից կատարվում են ստատիկ հաշվարկներ՝ հաշվի առնելով տեղակայվելիք տարածքի քամու ուժգնությունը։
Կոնտեյներները պահանջու՞մ են հատուկ խնամք։
Օգտագործման հիմնական պայմաններին հետևելու դեպքում, բացի դռների և պտուհանների մածիկներից, կոնտեյներները հատուկ խնամք չեն պահանջում։
Ինչպիսի՞ն է կոնտեյներների ձայնամեկուսացումն ու ջերմամեկուսացումը։
Նոր սերնդի Կարմոդ կոնտեյներները պատերի համար օգտագործված պանելներով և Թուրքիայում առաջին անգամ տանիքի համար օգտագործված 125 սմ տանիքի սենդվիչ-պանելներովով ապահովում են բարձր ձայնա և ջերմամեկուսացում։ Այլ կոնտեյներների համեմատությամբ՝ ավելի մեկուսիչ են և 60%-ով ավելի էներգախնայող։ Կարմոդ նոր սերնդի կոնտեյներները շահավետ են ամեն տեսանկյունից։
Կոնտեյներները միայն ստանդարտ և չափերո՞վ են արտադրվում։
Կարող եք վստահ լինել, որ մեր հաճախորդների կարիքներին ու միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծված տարբեր չափերի բազմաթիվ ստանդարտ մոդելներից մեկը նախատեսված է հենց ձեզ համար։ Ի տարբերություն դասական ապամոնտաժվող 230x595 սմ ստանդարտ կոնտեյների՝ Կարմոդն աշխարհին առաջին անգամ ներկայացրեց 300x700 սմ չափերով ամբողջությամբ ապամոնտաժվող կոնտեյներ։ Վերջինս ընձեռում է 7 քառ. մ-ով ավելի ընդարձակ տարածքի հնարավորություն։
Ինչպիսի՞ հիմք է հարկավոր կոնտեյների համար։
Կոնտեյների տեղադրման վայրը պետք է լինի հարթ և նախապես պատրաստվի խցիկի չափերին համպատասխան 10 սմ հաստությամբ բետոնային հիմք։ Կոնտեյների՝ եզրերից գետնին ամրացման համար անհրաժեշտ է թողնել բավարար ազատ տարածություն։ Կոնտեյները չի կարելի տեղադրել օգտագործման ուղեցույցում առկա նշումներից զատ՝ փայտանյութի և նման այլ ոչ հուսալի նյութերով պատրաստված հիմքի վրա։
Որո՞նք են կոնտեյներների երաշխիքի պայմաններն ու ժամկետները։
Պահանջվում է արտադրանքն օգտագործել ըստ օգտագործման ուղեցույցի և պայմանագրում նշված օգտագործման կանոնների։ Այս պայմաններում վերանորոգման և մոնտաժման թերությունների համար սահմանված երաշխիքը 1 տարի է։
Ինչպե՞ս է կատարվում կոնտեյներների ջեռուցումն ու հովացումը։
Մեր կոնտեյներներն օժտված են բարձր մեկուսացման համակարգով։ Հետևաբար հնարավոր է հեշտությամբ ջեռուցել և հովացնել տարածքը օդորակիչներով և էլեկտրական ջեռուցիչներով։
Ինչպե՞ս է տեղի ունենում կոնտեյներների տեղափոխումը։ Ո՞ր տրանսպորտային միջոցներով քանի՞ կոնտեյներ կարելի է տեղափոխել։
Կոնտեյներներն ըստ չափերի տեղափոխվում են բեռնատարներով և կցասայլերով։ Թուրքիայում առաջին անգամ կոնտեյներների համար կիրառվող ապամոնտաժման համակարգով հնարավոր է դարձել միևնույն տրանսպորտային միջոցով տեղափոխել ավելի շատ թվով կոնտեյներներ։ Կարմոդն աշխարհում առաջին ընկերությունն է, որ ամբողջական ապամոնտաժման համակարգով իրականացնում է 3.00x7.00 մ կոնտեյների արտադրությունն ու տեղափոխումը։ Մեկ կցասայլով հնարավոր է տեղափոխել 3.00x7.00 մ չափերով 12 ապամոնտաժված դատարկ կոնտեյներ։