Մոդուլային Տների Առանձնահատկությունները

ՀԱՎԱՔՈՎԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ 1 (ամենաբարձր) ինտենսիվության մակարդակը: A0=0,4
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Շինությունների արտադրությունը իրականացվում է հաշվի առնելով3րդ (անբարենպաստ) կլիմայական պայմանները
Ձյան Ծանրության դեմ Դիմացկունություն 75կգ/քմ
Քամու Ուժգնացում, Դիմացկունություն 80 կմ/ժ․ (Պետք է ամրացված լինի գետնին)
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԻ ՋԵՐՄԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ K: 0.45 Kcal/m²hC ( K: 0,53 W/m² K )
ՆԵՐՔԻՆ ՊԱՏԵՐԻ ՋԵՐՄԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ K: 0.44 Kcal/m²hC ( K: 0,51 W/m² K )
ՆՅՈՒԹԸ՝ ԹԵԹև ՊՈՂՊԱՏ Օգտագործվել է ցինկապատ գալվինացված պողպատ էրդեմիր 1311 ,(ST-37 ) Standard DIN EN 10147-00։
ԲԵՏՈՆԵ ԾԱԾԿՈՒՅԹ Խտությունը՝~ 1300 կգ / m³ ունի չբռնկվող հատկություն (դյուրավառության կարգը B1, DIN 4102 Մաս 1)։ Ջերմային հաղորդման գործակից (λ10 ˚ C չոր)
EPS (Ընդարձակված Պոլիստերոլ Փրփուր) TS EN 13163 ստանդարտի, չբռնկվող
ՇԱՍՍԻԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 200 կգ/m² (երկհարկանի շինությունների համար) (Հաշվարկված է թուրքական ստանդարտներին համաձայն T.S 498 e.)
ՏԱՆԻՔԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ K: 0.39 Kcal/m²hC ( K: 0,43 W/m² K )
ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ՊԱՆԵԼՆԵՐ
Արտաքին և ներքին պատերի վահանակները արտադրվում են 8X1250X2500մմ երկկողմանի բետոնապատ սալերից։ Ջերմամեկուսացման համար 84մմ 12 խտության պոլիստերոլի փրփուր է օգտագործվում բետոնե սալերի միջև։ Արտաքին պատերի վահանակների հաստությունը 10սմ է, իսկ ներքին պատերի վահանակները՝ 6սմ։ Վահանակների բարձրությունը 250սմ է։ Հավաքովի շինությունների պատրաստման համար գործածվող պատերի, պատուհանների, դռների(125x250 սմ մուտքի դռան պանել), տանիքի պանելներից ամենածանրի քաշը 114 կգ է։
Պանելային Վահանակների Միացումը
Որպես միացնող տարրեր օգտագործվում են հատուկ U և H ցինկապատ պողպատե թեքվող պրոֆիլներ, որոնք համակցվում են հատուկ սեղմակների միջոցով։ Ցինկապատ եզրերի շնորհիվ, խոնավությունից մետաղը չի քայքայվի, այսինքն կարգելի կոռոզիայի (ժանգ) առաջացմանը։
ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Տանիքների խարամը, ճառագայթներն ու սյուները պատրաստված են հատուկ ձևավորված ցինկապատ պողպատե պրոֆիլներից։ Կառույցի երկայնքով յուրաքանչյուր 1250մմ տեղադրվում է հատուկ ձևավորված պողպատե խարամ, իսկ տանիքի խարիսխի վերին մասում տեղադրված է ցինկապատ պողպատից պատրաստված հատուկ տախտակ։ Միացումները կատարվում են պտուտակների և հեղույսների միջոցով, այնպես որ դրանք կարող են բազմիցս ապամոնտաժվել և հավաքվել։ Արտադրությունը իրականացվում է մեր ժամանակակից արտադրամասում։
ՄԻՋՀԱՐԿԱՅԻՆ ԾԱԾԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Միջհարկային ծածկերի համար կրող շրջանակները պատրաստված են հատուկ ձևավորված ցինկապատ պողպատե ցանցից։ Այն ծածկված է 16մմ հաստությամբ ցեմենտով։ Ձայնային մեկուսացման և ջերմամեկուսացման համար առաջին հարկի առաստաղը ծածկված է 80մմ (14 կգ/m³) հաստությամբ ապակի բուրդով։ Միջհարկային ծածկը 200 կգ/m²
ՏԱՆԻՔ
Տանիքի Կառուցման Համակարգը 30% լանջին Ֆրոնտոն տանիքի նրբաթիթեղի տեղադրումը և տանիքների սալիկապատումը
ՏԱՆԻՔԻ ԾԱԾԿՈՒՅԹՆ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ Տանիքի ծածկույթի համար օգտագործվել է մետաղական կղմինդր։ Հնարավոր է նաև օգտագործել ներկված մետաղական թիթեղներ։ Ֆրոնտոնը (եռանկյունաձև տանիքի կատարը) ծածկված է պոլիվինիլ քլորիդ PVC վահանակով։ Տանիքի վրա տեղադրվում է հատուկ ձևավորված 20սմ բարձրությամբ ցինկապատ պողպատե ծխնելույզ։ Անձրևաջրերի մաքրման համար տեղադրված է ՊՎԽ-ից պատրաստված քառակուսի եզրերով գլանաձև խողովակ։ Վերջինս և դրա աքսեսուարները ըստ պատվիրատուի ցանկության կարող են պատրաստվել նաև պողպատե թիթեղից։
ԱՌԱՍՏԱՂԸ
Առաստաղի ծածկույթի համար օգտագործվում է 12մմ հաստությամբ գիպսե ստվարաթուղթ։ Ջերմամեկուսացման համար գիսպե ստվարաթղթի տակ օգտագործվել է 80մմ հաստությամբ ապակե բուրդ։ Առաստաղը ամրացված է օմեգա պրոֆիլային ցինկապատ մետաղե կցորդներով, որը պաշտպանում է պողպատե թերթիկը կոռոզիայից (ժանգ)։ Օմեգա պրոֆիլների վրա դրվում է ՊՎԽ (PVC) պատյան, դրանց գեղեցիկ տեսք տալու նպատակով։ Գիպսաստվարաթղթերի միացման տարրերը պատրաստված են էլեկտրաստատիկ փոշեներկով ներկված ալյումինե նյութերից։ Խոնավ տեղերի համար որպես առաստաղի ծածկույթ օգտագործվում է բետոնե ծածկույթ։
ԴՌՆԵՐԸ
ՄՈՒՏՔԻ ԴՈՒՌ 90x200 սմ պողպատե դուռ մետաղյա շրջանակով։ Մուտքի դռների համար օգտագործվում են առաջին դասի TSE որակի սերտիֆիկատով հատուկ գլանաձև փականներ։
ՄԻՋՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԴՌՆԵՐ Միջսենյակային դռներ: 80x200 չափերի, ցինկապատ պողպատե շրջանակով, ամերիկյան ոճով փայտե սպիտակ դուռ։ Հաճախորդի պահանջով կարող ենք տեղադրել ալյումինե և ՊՎԽ (PVC) դռներ։ Միջսենյակային դռների համար օգտագործվում են առաջին դասի TSE որակի սերտիֆիկատով հատուկ գլանաձև փականներ։
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ
ՊԱՏՈՒՀԱՆ TSE որակով հավաստագրված PVC պատուհաններ (թափանցիկ կամ սառեցված ապակուց) 120X100, 120x160 սմ and 60x40 սմ չափերով։. (Հաճախորդի պահանջով կարող ենք տեղադրել բետոնե շրջանակներ պատուհանների և դրանց վերնափեղկերի շուրջ)։
ԿՐԿՆԱԿԻ ԱՊԱԿԵՊԱՏՈՒՄ Պատուհանների համար օգտագործվող ապակիները 4 + 16 + 4 կրկնապակեպատ են, իսկ վերնափեղկերի համար օգտագործվում է սառեցաված ապակի։
Խնդրում ենք պատվիրելիս պարտադիր նշել բոլոր պատուհանների և դռների չափերը։
ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Պատրաստված են ցինկապատ պողպատե պրոֆիլներից, որոնք հատուկ ձևավորված են rollform մեքենաներով։ Աստիճանները մոնտաժվում են առանց եռակցման, պտուտակային համակարգով։ Հորիզոնական հարթությունը ծածկված է փայտով, իսկ ուղղաձիգ մասը բաց է։ Բազրիքները պատրաստված են դեկորատիվ կռած երկաթից։ Մետաղական մասերը ներկված են էլեկտրաստատիկ փոշեներկով։ Հաճախորդի պահանջով աստիճանները կարող են արտադրվել ամբողջովին փայտից։
ՆԵՐԿՈՒՄԸ
ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍԻ ՆԵՐԿՈՒՄԸ Մետաղական մասերի արտաքին մակերեսները ներկված են սինթետիկ յուղային ներկի և լաքաներկի կրկնակի շերտով։ Բետոնե վահանակների արտաքին մակերեսները ներկված են ակրիլային ներկով։ պատերի արտաքին տարրերի միացվող մասերում օգտագործվել է սիլիկոնային սոսինձ։ Մեր բոլոր շինություններում օգտագործվում է միայն TSE որակի սերտիֆիկացված ներկեր։
ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍԻ (ԻՆՏԵՐԻԵՐ) ՆԵՐԿՈՒՄԸ Ներքին պատերի բետոնե մակերեսը և առաստաղի գիպսե ստվարաթղթից մակերեսը ներկվում են պատորի հարդարման պլաստիկ ներկով։ Մենք օգտագործում ենք միայն միայն TSE որակի սերտիֆիկացված ներկեր։
ԱՅԼ Ցինկապատ մետաղե միացնող տարրերը, կցորդները, սյուները և պանելային շրջանակները ծածկման կարիք չունեն, քանի որ դրանք պատրաստվում են եռակցման միջոցով։
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅՈՒՄ
ՁևԸ Օգտագործվում են առաջին կարգի TSE որակի սերտիֆիկացված մալուխներ։
ՄԱԼՈՒԽ/ՀԱՂՈՐԴԱԼԱՐ Արտաքին էլեկտրական լարեր։ Հաճախորդի պահանջով կարող է տեղադրվել վահանակի տակ։
ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ TSE որակի ստանդանդներին համապատասխան ապահովիչներ։
ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄԸ TSE որակի ստանդանդներին համապատասխան լուսավորման սարքեր։
ՀՈՍԱՆՔԻ ՎԱՐԴԱԿՆԵՐ& և ԱՆՋԱՏԻՉՆԵՐ TSE որակի ստանդանդներին համապատասխան վարդակներ և անջատիչներ։
ԱՐՏԱՔԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ Էլեկտրական ցանցի, ջրմուղի և կոյուղու միացման աշխատանքները գնորդի պատասխանատվությունն են։
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ Սանտեխնիկայի տեղադրումը հնարավոր է կատարել վահանակի ետևից պատի մակերեսին հավասար, և տեղադրել պատին հեծյալ։
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ TSE որակի ստանդարտներին համապատասխան ապրանքներ։
ԼՎԱՑԱՐԱՆԱՅԻՆ և ԼՈԳԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ Օգտագործվում են TSE որակի ստանդարտներին համապատասխան ապրանքներ։
ԽՈՂՈՎԱԿՆԵՐ Մաքուր ջրի մատակարարման համար օգտագործվում են PPR պլաստիկ խողովակներ, իսկ կեղտաջրերի/կոյուղու համար՝ PVC խողովակներ։ Բոլոր խողովակները TSE որակի ստանդարներին համապատասխան են։
ԱՐՏԱՔԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ Ջրաչափը և արտաքին մյուս միացումները կատարվում են գնորդի կողմից։
ՖՈՒՆԴԱՄԵՆՏ և ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄ
Հիմքի բետոնապատումը պետք է կատարվի Կարմոդի տրամադրած հիմքի պլանի (հիմնական չափերին) համապատասխան։ Բետոնապատման համար պատասխանատու է հաճախորդը։ Շենքը գետնին է ամրացվում խարիսխների և պողպատե dowels-ի միջոցով։ Հիմքի փորման բոլոր գործողությունների համար պատասխանատու է հաճախորդը։
Կարմոդ հավաքովի շինություններ արտադրող ընկերությունը ունի տեխնիկական բնութագրերը փոխելու իրավունք։
 

WhatsApp

զանգել

E-mail