Հավաքովի Ճաշարանային Շենքեր

Զգացե՛ք առողջ միջավայրում ճաշելու վայելքը Շինհրապարակային համալիրներից մինչև դպրոցներ, հիվանդանոցներից մինչև հանրային հաստատություններ՝ մենք լուծումներ ենք գտնում միջազգային ստանդարտներին համապատասխանող հիգիենիկ ճաշարանային շենքերի համար։ Հնարավոր է ընտրություն կատարել հավաքովի ճաշարանների տարբերակների միջև՝ ըստ նախագծի առանձնահատկությունների, կարող եք նաև պատվիրել Ձեր ունեցած նախագիծը՝ այն փոխանցելով մեզ։ Հավաքովի ճաշարանային շենքերն օժտված են բարձր ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններով։ Թե՛ ամառային և թե՛ ձմեռային եղանակային պայմանների նկատմամբ դիմացկուն մոդուլային ճաշարաններն ունենում են մի քանի բաժին՝ մթերանոց, ճաշասենյակ, խոհանոց, որոնք պատրաստվում են ըստ շահագործող մարդկանց քանակի։ Ճաշարանային կառույցները գերադասելի են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում ՝ շինհրապարակներում, դպրոցներում, հիվանդանոցներում, սոցիալական հաստատություններում, ռազմական կառույցներում, միջազգային կենտրոններում, հանգստյան գոտիներում, առողջարանային համալիրներում և այլն։

WhatsApp

զանգել

E-mail