Ընտրեք Ձեր Երկիրը

Կարմոդը մտադիր է ստեղծել սոցիալական բնակարանների կառուցման մեծ ծրագիր Լիբիայում։

Կարմոդ ընկերությունը իրականացրել է բազմաթիվ շինարարական նախագծեր ամբողջ աշխարհում, այդ թվում Իրաքում կառուցված 1,884 բնակարանային ծրագիրը։ Բացի դա ավարտին է մոտենում Լիբիայում բնակարանային մեծ շինարարության նախագծի պայմանագիրը, որի առաջին փուլում նախատեսվում է 500 տների կառուցում, իսկ տիպային տները արդեն ավարտվել և տեղակայվել են Կարմոդ ընկերության կողմից։

Լիբիայի Բնակարանաշինության և Ենթակառուցվածքների Նախարար պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը այցելել  էր Լիբիայում գտնվող մեր մոդելային  տներից մեկը և ստացել բոլոր տեղեկությունները դրա մասին։ Դրա հիման վրա պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը որոշեց այցելել Ստամբուլում գտնվող Կարմոդի ժամանակակից գործարան, մանրամասն ծանոթանալու և ուսումնասիրելու Կարմոդ ընկերության հավաքովի/ դյուրակիր տների արտադրության ընթացիկ փուլերը։ Այնուհետև Կարմոդի հետ համագործակցության առաջին փուլում 500 տուն ձեռք բերելու մասին իր մտադրությունը հայտնեց։ Լիբիայի Բնակարանաշինության և Ենթակառուցվածքների Նախարար պրն. Ալի Հուսեյն Ալ Շարիֆը նախընտրեց Կարմոդ ընկերությունը՝ որպես հավաքովի / դյուրակիր արտադրանքի ոլորտի որակյալ արտադրող, Լիբիայի բնակարանային շուկայում վերջիններիս պակասը ծածկելու համար։ Նա նաև խոսեց Լիբիայի և Թուրքիայի միջև եղող մշակութային կապերի մասին։

 

 

 


WhatsApp

զանգել

E-mail