Ընտրեք Ձեր Երկիրը

Մեր մասին

Կարմոդ. Հավաքովի շինությունների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող թուրքական բրենդը։

«Կարմոդ հավաքովի շինությունների տեխնոլոգիաներ» ընկերությունը 1986 թվականից սկիզբ առած արտադրական փորձառությամբ և աշխարհի շուրջ 90 երկրներում իրականացրած նախագծերով պատրաստի շինությունների ոլորտի առաջատար անուններից է։  

Կարմոդն ի զորու է միաժամանակ իրականացնել նախագծեր աշխարհի տարբեր երկրներում ՝ շնորհիվ միմյանց հետ համաձայնեցված աշխատանք տանող լավ կազմակերպված անձնակազմի։ 

21 հազար քառ. մ փակ տարածություն ունեցող ժա մանակակից հաստատություններում Կարմոդն արտադրում է համաշխարհային նշանակության նախագծերի շինհրապարակային կառույցներ, ինչպես նաև իրականացնում է կոնտեյներների, մոդուլային տնակների, զանգվածային բնակարանների, ժամանակավոր կացարանների և այլ կառուցների արտադրություն։ Կարմոդի կյանքի կոչած նախագծերի թվում են ողջ Եվրոպային էներգիայով ապահովող և աշխարհի ամենամեծ բնական գազի պաշարներն ունեցող «Շահդենիզ 2» նախագծի շինհրապարակային շինությունները, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Կուտ քաղաքում ընդամենը 7 ամսվա ընթացքում ավարտին հասցված 1884 բնակելի շենքերը, որոնցում բնակվում է 10 հազար մարդ, այդ տարածքի հանրային հաստատությունները, ինչպես նաև Նիգերիայում ՄԱԿ-ի ռազմական ճամբարի կառույցները։


Կարմոդի արտադրանքը.
• Հավաքովի շինություններ (շինհրապարակային շինություններ, գրասենյակային տարածքներ, տներ և զանգվածային բնակարանային շինություններ, ժամանակավոր կացարաններ, կրթական և առողջապահական հաստատություններ, ռազմական կառույցներ), կոնտեյներային բնակելի տարածքներ, մոդուլային կացարաններ։

Կարմոդի առանձնահատկությունները.
• Ճիշտ ժամանակին ավարտվող նախագծեր (արագ արտադրություն, մոնտաժման սեղմ ժամկետներ)
• Նախագծերում ներկայացված բարձրորակ արտադրանքի ապահովում հետվաճառքային սպասարկման ծառայություններով։ 
• Լիարժեք համապատասխանություն շրջակա միջավայրին և աշխատանքային անվտանգության պայմաններին։ 
• Պարբերական ուսումնառության միջոցով աշխատակիցների մասնագիտական աճ։