Ընտրեք Ձեր Երկիրը

Ապամոնտաժվող Կոնտեյներ

Հեշտ տեղափոխվող, արագ մոնտաժվող և ապամոնտաժվող կոնտեյներներ Կարմոդ Նոր սերնդի ապամոնտաժվող կոնտեյներներն ամենահեշտ կառուցվողն են պտուտակային միացման համակարգի մոդուլային բնույթով։ Տեխնոլոգիական տեսակետից բարձրակարգ և արագ արտադրությամբ, արագ մոնտաժմամբ և հետվաճառքային օժանդակ ծառայություններով Կարմոդ Նոր սերնդի կոնտեյներները դարձել են շինարարական մեծ նախագծերի առաջին ընտրությունը թե՛ էներգետիկ, և թե՛ շինարարական ծրագրերում (ճանապարհաշինություն, օդանավակայանների, հանքարդյունաբերության, ջրամբարների կառուցում)։ Կարմոդ Նոր սերնդի տոխնոլոգիաները ստանդարտ 2.30x5.95 մ չափի ապամոնտաժվող կոնտեյներների կողքին աշխարհում առաջին անգամ արտադրել է 3x7մ չափի կոնտեյների ամբողջական ապամոնտաժման համակարգ՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան նրանց հեշտությամբ տեղափոխումը։ Կարմոդ 3x7մ ամբողջական ապամոնտաժվող համակարգը, ի տարբերություն այլ նման օրինակների, ապահովում է 7 քառ. մետրով ավելի լայն տարածք։ Ապամոնտաժվող կոնտեյների մասերը տեղափոխվում և օգտագործման վայրում մոնտաժվում են պտուտակային համակարգով, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում կառուցել մեծ չափերով բազմահարկ շինություններ։